Բաղադրիչներ
6 ձու
200 գ խոզապուխտ
100 գ հալած պանիր
1 լոլիկ
150 գ պանիր
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
6 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, լավ խառնել
Ավելացնել խորանարդաձև կտրատած խոզապուխտ, հալած պանիր, լոլիկ և լավ խառնել
Լցնել ջեռոցի տապակի մեջ և դնել 190°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Յուղաթուղթ փռել արդեն պատրաստ ձվածեղի վրա, որևէ հարմար առարկայի օգնությամբ շրջել հակառակ կողմի վրա
Քերած պանիր ավելացնել և ռուլետի պես փաթաթել
Դարձյալ քերած պանիր լցնել և ևս 10 րոպե դնել ջեռոցում
Փորձե՞նք )))
Բարի ախորժակ