Ե՛վ գեղեցիկ, և՛ շատ համեղ, իսկ պատրաստումն ընդամենը մի քանի րոպե կխլի ձեզանից: Բեզեով աղանդեր

Բաղադրիչներ

250 գ շաքարավազ

3 ձվի սպիտակուց

Կիտրոնի աղ

Կրեմի համար`

3 ձվի դեղնուց

80 մլ կաթ

90 գ շաքարավազ

140 գ փափուկ կարագ

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցին ավելացնել մի պտղունց կիտրոնի աղ և լավ հարել` մաս-մաս ավելացնելով շաքարավազ

Ստացված զանգվածը լցնել խոհարարական պարկի մեջ և ըստ ճաշակի ձևել յուղաթղթի վրա: Դնել 60°С տաքացրած ջեռոցում 2,5-3 ժամ

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է 90 գ շաքարավազին ավելացնել 3 ձվի դեղնուց, 80 մլ կաթ և լավ խառնել

Դնել թույլ կրակին և անընդհատ խառնելով եփել: Հենց եռա` կրակն անջատել

Ծածկել պոլիէթիլենով և թողնել սառչի

Առանձին տարայի մեջ կարագ հարել, մաս-մաս լցնել եփած կրեմն ու շարունակել հարել

Բեզեյի հակառակ կողմին կրեմ քսել, դնել ևս 1 բեզե

Մնացած կրեմին սննդային գույն ավելացնել և զարդարել աղանդերները

Թողեք սառնարանում 1 ժամ և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում