Բաղադրիչներ
2 հատ շերտավոր խմոր
300 գ աղացած միս
1 գլուխ սոխ
2 ձու
400 գ պանիր
աղ
սև և կարմիր պղպեղներ
քիմիոն
ուրց
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, 1 ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, ուրց և լավ խառնել
Շերտավոր խմորը բացել, ստացված զանգվածը լցնել, տարածել
Քերած պանիր ավելացնել, խմորի եզրերին ձու քսել և ռուլետի պես փաթաթել
Մասերի բաժանել, դնել ցանկացած կաղապարի մեջ, ձու քսել երեսին և կողային հատվածներին, դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ