Բաղադրիչներ
2 գլուխ սոխ
Ձիթայուղ
400 գ սունկ
աղ
սև պղպեղ
700 գ կարտոֆիլ
3 միջին չափի լոլիկ
150 գ պանիր
3 ձու
կանաչ սոխ
սամիթ
30 գ պաքսիմատ
կաղապարի չափը` 20 սմ
Պատրաստման եղանակը
Սոխն ու սունկը խորանարդաձև կտրատել և տապակել ձիթայուղով: Համեմել աղով, սև պղպեղով, ծածկել կափարիչն ու թողնել 15 րոպե` ժամանակ առ ժամանակ խառնելով (թողնել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա)
Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկը և թողնել 5-7 րոպե
Առանձին թավայի մեջ ևս 1 սոխ տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլը, համեմել աղով, սև պղպեղով և թողնել 15 րոպե
Խոր տարայի մեջ 3 ձու կոտրել, ավելացնել աղ, մանրացրած կանաչ սոխ, սամիթ և լավ խառնել
Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ձեթ քսել կենտրոնում, կողային հատվածներում և պաքսիմատ շաղ տալ
Լցնել տապակած կարտոֆիլի մի մասը, ապա սունկը, և հավասարապես տարածել
Պանիր դնել, ապա ավելացնել կարտոֆիլի մնացած մասը
Ավելացնել կանաչեղենով ձուն և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե (եթե ցանկանում եք ստացվեն խրթխրթան` 30 րոպե անց ավելացրեք ևս 1 ձու)
Շտապեք համտեսել)))
Բարի ախորժակ