Բաղադրիչներ
500 գ աղացած միս
5 հատ կարտոֆիլ
400 գ տոմատի սոուս
150 գ պանիր
1 գլուխ սոխ
2 ձու
50 գ պաքսիմատ
30 գ կարագ
մաղադանոս
սև և կարմիր պղպեղներ
2 թ/գ ուրց
½ թ/գ քիմիոն
1 թ/գ սխտորի փոշի
1 թ/գ չոր սամիթ
2 թ/գ օրեգանո
2 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, մաղադանոս, 2 ձու, պաքսիմատ, աղ, սև և կարմիր պղպեղներ, ուրց, քիմիոն, լավ խառնել, ծածկել և 1 ժամ թողնել սառնարանում
Տոմատի սոուսին ավելացնել ½ թ/գ սև պղպեղ, 1 թ/գ օրեգանո, լավ խառնել, 3 ճ/գ լցնել հրակայուն տարայի մեջ
Խաշած կարտոֆիլին ավելացնել կարագ, 1 թ/գ սև պղպեղ, սխտորի փոշի, չոր սամիթ, լավ խառնել և ավելացնել տոմատի սոուսին
Ավելացնել 3 ճ/գ տոմատի սոուս, լավ տարածել
Մսից գնդիկներ ձևել և ավելացնել ընդհանուր ուտեստին: Յուրաքանչյուր մսի վրա տոմատի սոուս լցնել, դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Ավելացնել քերած պանիր, ևս 10 րոպե դնել ջեռոցում և մատուցել )))
Բարի ախորժակ