Բաղադրիչներ
300 գ կաղամբ
1 թարմ վարունգ
4-5 խաշած ձու
կանաչ սոխ, սամիթ
3-4 ճ/գ թթվասեչ
0,5 թ/գ աղ
1 թ/գ մանանեխ
3 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը
Կաղամբը կտրատել, ավելացնել միջին երկարությամբ կտրատած վարունգ

Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել, սպիտակուցները կիսալուսնաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել կանաչ սոխ, սամիթ

Դեղնուցներին ավելացնել աղ, ճզմել, ավելացնել ձեթ, թթվասեր, խառնել, ավելացնել մանանեխ, խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Թողնել 20 րոպե, ապա մատուցել )))

Բարի ախորժակ