Բաղադրիչներ
4 ձու
150 գ շաքարավազ
150 գ կաթ
50 մլ ձեթ
1 բաժակ ալյուր
2 ճ/գ կակաո
10 գ փխրեցուցիչ
Կրեմի համար`
200 մլ սերուցք
100 գ շաքարի փոշի
2 հատ բանան
սպիտակ շոկոլադ
Պատրաստման եղանակը
Ձուն և շաքարավազը լավ հարել
Ավելացնել կաթ, ձեթ և շարունակել հարել
Ավելացնել ալյուր, կակաո, փխրեցուցիչ, խառնել մինչև դառնա համասեռ զանգված
Ջեռոցի թավայի վրա յուղաթուղթ փռել, խմորը լցնել և դնել 170°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Ստացված բիսկֆիթը բաժանել շրջանակների, իսկ մնացուկները վերածել փշրանքների
Կրեմի համար անհրաժեշտ է սերուցքին ավելացնել շաքարի փոշի և լավ հարել (3-4 րոպե)
Յուրաքանչյուր շրջանակի վրա մեկ կտոր բանան դնել, ապա կրեմ ավելացնել
Ապա մի մասի վրա փշրանքներ լցնել, մյուսի վրա` քերած շոկոլադ (կարող եք զարդարել ըստ ճաշակի)
Թեյելու ժամանակն է )))
Բարի ախորժակ