Բաղադրիչներ
1 կգ հավի կրծքամիս
կարագ
ձիթայուղ
1 գլուխ սոխ
3 ատամիկ սխտոր
2 հատ քաղցր կարմիր պղպեղ (ցանկության դեպքում կարելի է վերցնել կծու)
7 հատ ոչ մեծ լոլիկ
6 հատ փոքր կարտոֆիլ
150 մլ տոմատի մածուկ
100 մլ ջուր
100-150 գ պանիր
աղ
սև պղպեղ
ալյուր
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բաժանել մեծ կտորների, 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, շատ քիչ ալյուր ցանել, տարածել

2 փոքր կտոր կարագ դնել թավայի մեջ, ավելացնել ձիթայուղ և հավի կրծքամիսը 2 կողմից տապակել

Թողնել, որ միսը ոսկեգույն երանգ ստանա, ապա հանել թավայից

Սոխը խորանարդաձև կտրատել, սխտորը մանրացնել

Պղպեղը կիսալուսնաձև կտրատել

Լոլիկները բաժանել 4 մասի (եթե մեծ են, ապա բաժանել միջին չափի կտորների)

Կարտոֆիլը միջին չափով կտրատել

Թավայի մեջ 2 փոքր կտոր կարագ դնել, ավելացնել ձիթայուղ, լցնել կարտոֆիլը, թողնել մի քիչ տապակվի, ապա ավելացնել սոխը

Ավելացնել պղպեղը, թողնել 2 րոպե, ապա ավելացնել լոլիկը

Լավ խառնել և ավելացնել սխտորը, տոմատի մածուկը

Կրակն իջեցնել, ապա ուտեստը համեմել աղով, սև պղպեղով (կարելի է ավելացնել նաև սիրելի համեմունքներից), ավելացնել ջուր և խառնել

Թողնել 2-3 րոպե, ապա ավելացնել տապակած միսը, քերած պանիրը

Տեղափոխել 200°С տաքացրած ջեռոց և թողնել 10 րոպե

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ