Բաղադրիչներ
100 գ թարմ վարունգ
3 խաշած ձու
կանաչ սոխ
3 ճ/գ մարինացված եգիպտացորեն
200 գ ծովախեցգետնի ձողիկներ
2 թ/գ կարմիր ձկնկիթ` ըստ ցանկության
աղ
սև և կարմիր պղպեղներ
150 գ մայոնեզ
200 գ պանիր
Պատրաստման եղանակը
Ծովախեցգետնի ձողիկնրը, վարունգը, ձուն խորանարդաձև կտրատել, ավելացնել եգիպտացորեն, ձկնկիթ` ըստ ցանկության, մանրացրած կանաչ սոխ, մի պտղունց աղ, սև և կարմիր պղպեղներ, մայոնեզ և լավ խառնել
Տապակի մեջ յուղաթուղթ փռել, շրջանաձև, իրարից հեռու լցնել քերած պանիր, մի փոքր ամրացնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում այնքան, մինչև պանիրը հալչի
Հանել ջեռոցից, թողնել 1 րոպե, ապա դնել որևէ բաժակի հակառակ կողմի վրա, անձեռոցիկի օգնությամբ ամրացնել բաժակի ձևին համապատասխան
Թողնել լավ սառչի, ապա վերցնել, լցոնել պատրաստած աղցանով, զարդարել` ըստ ճաշակի և մատուցել )))
Բարի ախորժակ