Բաղադրիչներ
2 սմբուկ
2 ձու
աղ
սև և կարմիր պղպեղներ
սխտորի փոշի
150 գ յոգուրտ
110 գ ալյուր
80 գ պանիր
Պատրաստման եղանակը
Սմբուկները միջին երկարությամբ կտրատել, համեմել աղով, թողնել 15 րոպե

Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել յոգուրտ, աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի և լավ խառնել

Ավելացնել ալյուր, քերած պանիր և լավ խառնել

Սմբուկները չորացնել, թաթախել նախ ալյուրի, ապա պատրաստած սոուսի մեջ

Տապակել առատ ձեթի մեջ

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ