Բաղադրիչներ
500 գ սիսեռ
2 կարմիր պղպեղ
4 միջին մեծության մարինացված վարունգ
1 գլուխ կարմիր սոխ
կանաչ սոխ, սամիթ, համեմ
աղ
15 մլ ձիթայուղ
1 ճ/գ նռան սոուս
1,5 ճ/գ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Սիսեռը 2,5-3 ժամ խաշել, քամել և թողնել սառչի

Պղպեղը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել և վերցնել կրակից

Սիսեռին ավելացնել խորանարդաձև կտրատած վարունգ, սոխ, տապակած պղպեղ, մանրացրած կանաչեղեն, աղ

Ձիթայուղին ավելացնել նռան սոուս, կիտրոնի հյութ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Խառնել, թողնել 20 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ