Դեռ չե՞ս որոշել ինչ պատրաստել ընթրիքին, ահա և հուշումը` ձկան պատրաստման ամենահամեղ բաղադրատոմսը: Ձուկը` բանջարեղենով

Բաղադրիչներ

3 ձուկ

1-2 գլուխ սոխ

1 պղպեղ

1 լոլիկ

1/3 կիտրոն

50 գ կարագ

չորացրած թարխուն

6 հատիկավոր պղպեղ

1,5 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

2 թ/գ աղ

100 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ դնել շրջանաձև կտրատած լոլիկ, սոխ, պղպեղ, կիտրոն

Ավելացնել միջին մեծությամբ կտրատած ձուկը: Դարձյալ ավելացնել լոլիկ, պղպեղ, կիտրոն, սոխ, մի քանի կտոր կարագ

Ավելացնել աղ, սև հատիկավոր պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ, չորացրած թարխուն, ջուր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին այնքան, մինչև եռա, ապա ևս 20-25 րոպե թողնել թույլ կրակին

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում