Բաղադրիչներ
500 գ դդում
սամիթ
3 ատամիկ սխտոր
180 գ թթվասեր
աղ
սև և կարմիր պղպեղներ
30 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Դդումը խորանարդաձև կտրատել, տապակել միջին ջերմության կրակի վրա
Սամիթն ու սխտորը մանրացնել, ավելացնել թթվասեր, 1/2 թ/գ աղ, սև և կարմիր պղպեղներ և լավ խառնել։ Ավելացնել ջուր, լավ խառնել
Ավելացնել դդումին, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 15 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ