Ոլոռով և հավով ապուր
Բաղադրիչներ
400 գ հավի միս
250 գ ոլոռ
150 գ գազար
150 գ սոխ
350 գ կարտոֆիլ
1 թեյի գդալ քրքրում
2 հատ դափնու տերև
կանաչ սոխ
2.5 լ ջուր
0.5 թեյի գդալ սև պղպեղ
2 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
Ոլոռը նախապես 1 օր առաջ թրջել:
Ոլոռը լցնել խորը տարայի մեջ, վրան շարել հավի միսը, և ավելացնել ջուրը:
Դնել կրակին, եռռալուց հետո կափարիչով ծածկել բերանը, և թողնել հանգիստ կրակի վրա 40 րոպե:
Հավի միսը հանել ջրից, և մանրացնել:
Ավելացնել խորանարդներով կտրատված կարտոֆիլը:
Ավելացնել քերած գազարը:
Ավելացնել մանր կտրատված սոխը:
Ավելացնել համեմունքները և դափնու տերևը:
Լավ խառնել, թողնել մինչև եռռալը, ծախկել կափարիչով, թողնել կրակին 25 րոպե:
Ավելացնել մանրացված հավի միսը:
Մատուցելիս ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: