Դդմիկով և հավի փափկամսով ջեռեփուկ

Դդմիկով ջեռեփուկ
35 րոպե
Եթե դդմիկ սիրում եք, ապա անպայման փորձեք այս ճաշատեսակը: Այն թեթև է, հյութալի և պատրաստելու համար շատ ժամանակ չի պահանջում:

Բաղադրիչներ

  • 400 գր դդմիկ
  • 250 գր հավի փափկամիս
  • 5 հատ կարտոֆիլ
  • 3 հատ ձու
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • աղ
  • 100 գր պանիր
  • 0.5 թեյի գդալ համեմունք նախատեսված հավի մսի համար
  • 2 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

1 Պանիրը անցկացնել քերիչով, կարտոֆիլը, դդմիկը և հավի փափկամիսը կտրատել ոչ մեծ կտորներով, լոլիկը կտրատել շրջաններով:
2 Կարտոֆիլը տապակել մի քանի րոպե, այնուհետև ավելացնել հավի փափկամիսը, աղը և հավի մսի համար նախատեսված համեմունքը, խառնել և տապակել 5–7 րոպե:
3 Տարայի մեջ լցնել ձուն, թթվասերը, ավելացնել ճզմած սխտոր, մի փոքր աղ և լավ հարել:
4 Ձևամանի մեջ բուսական յուղ քսել, շերտ–շերտ լցնել տապակած փափկամիսն ու կարտոֆիլը, այնուհետև՝ դդմիկը: (դդմիկը կարելի է համեմել աղով)
5 Վրան լցնել թթվասերով զանգվածը, շարել լոլիկները, այնուհետև ավելացնել պանիրը:
6 Դնել ջեռոցը 15–20 րոպե 200°C ջերմաստիճանում:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.