Դդմիկով ռուլետ
 
 
 
 
 
 
 
 
 

Անչափ համեղ և սննդարար ուտեստ:
Բաղադրիչներ
- 500 գ դդմիկ
 - 3 հատ ձու
 - 2 ճաշի գդալ թթվասեր
 - 3-4 ճաշի գդալ ալյուր
 - աղ
 - սև պղպեղ
 
Միջուկ
- 2 հատ հալած պանիր
 - 2-3 ատամիկ սխտոր
 - 3-4 ճաշի գդալ թթվասեր
 - 2 հատ լոլիկ
 - 1 հատ պղպեղ
 - սամիթ
 
Պատրաստման եղանակը
1 Դդմիկը անցկացնել քերիչով, թողնել քամվի:
 2 Ձուն հարել, ավելացնել աղ և սև պղպեղ:
 3 Քերած դդմիկը լավ քամել, և խառնել հարած ձվին:
 4 Ավելացնել թթվասերը, ալյուրը, և լավ խառնել:
 

5 Յուղաթղթի վրա քսել բուսայուղ, դդմիկի խառնուրդը հավասարչափ լցնել, թխել 180°C տաքությամբ 10-15 րոպե:
 
Միջուկ
1 Հալած պանրրին ավելացնել թթվասերը, և լավ խառնել:
 
2 Սամիթը մանր կտրատել:
 3 Լոլիկը և պղպեղը կտրատել:
 
4 Պանրային սուսը հավասարաչափ քսել թխված շերտին:
 
5 Սամիթը ցանել շերտի վրա:
 6 Լոլիկը և պղպեղը շարել շերտի վրա, և ոլորել: 
 


Բարի ախորժակ:
              Կիսվել Facebook-ում