Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Դդմիկ, միս և պանիր: Շատ համեղ դդմիկով չեբուրեկիներ

Դդմիկով չեբուրեկի
1 час

Բաղադրիչներ

  • 5 հատ դդմիկ
  • 3 ճաշի գդալ թթվասեր
  • 2 հատ ձու
  • 100 գ ալյուր
  • 2 ատամիկ սխտոր
  • 250 գ խճողակ (աղացած միս)
  • 1 հատ սոխ
  • 100 գ պանիր
  • աղ
  • սև պղպեղ
  • ձեթ

Պատրաստման եղանակը

  • Դդմիկը մեծ քերիչով անցկացնել, ավելացնել  աղ և խառնել:
  • Ձեռքերով ճզմել քերված դդմիկը, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա:
  • Այնուհետև ավելացնել ճզմված սխտորը, ձուն, թթվասերը, ալյուրը, համեմել աղով և պղպեղով և խառնել:
  • Սոխը կտրատել, 2-3 րոպե տապակել, և ավելացնել խճողակը: Եփել մոտ 20-25 րոպե, իսկ վերջում համեմել աղով և պղպեղով:
  • Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, լցնել դդմիկով խմորը, հաստ լոշիկի տեսք տալ և 2 կողմից տապակել:  Այս դդմիկով լոշիկը տապակել թույլ կրակին՝ պարբերաբար փակելով թավայի կափարիչը:
  • Լոշիկի մի կողմում լցնել միսը և քերված պանիրը ու ծածկել մյուս կողմով՝ մի փոքր սեղմելով:
  • Թավայի կափարիչը ծածկել: Այսպես ևս 1-2 րոպե տապակել: