Դդմիկով նախուտեստ

Բաղադրիչներ
- 2-3 հատ դդմիկ
- 200 գ պանիր
- 2 հատ գազար
- 2 ճաշի գդալ մայոնեզ
- 2-3 ատամիկ սխտոր
- սամիթ
- աղ
- սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- ձեթ (տապակելուհամար)
Պատրաստման եղանակը
- Դդմիկը շրջաններով կտրատել և տապակել:

- Միջուկը պատրաստելու համար սամիթը մանր կտրատել, գազարը և պանիրը քերիչով անցկացնել: Այս ամենը խառնել, ավելացնել ճզմված սխտոր, մայոնեզ, աղ, սև և կարմիր պղպեղ:

- Դդմիկի մեկ շերտի վրա միջուկից լցնել, և վրան մեկ այլ դդմիկ դնել:

Բարի ախորժակ
