Դդմիկով ուտեստ

Անհավանական համեղ բաղադրատոմս՝ ամբողջ ընտանիքի համար:
Բաղադրիչներ
- 2 հատ դդմիկ
- 1 հատ սոխ
- 250 գ աղացած միս
- 0.5 բաժակ բրինձ
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 1 բաժակ ջուր
- աղ
- սև պղպեղ
- պապրիկա
Պատրաստման եղանակը
1 Դդմիկը բարակ շերտերով կտրատել:
2 Դդմիկների վրա աղ ցանել:

3 Չստացված շերտերը մանրացնել՝ ֆարշի համար:
4 Ավելացնել բրինձը և աղացած միսը, մանրացված սոխը, և լավ խառնել:

5 Ավելացնել համեմունքները:
6 Շերտերի վրա լցնել ֆարշը, և ոլորել:

7 Հավասարաչափ դասավորել կաթսայի մեջ:

8 Տամատի մածուկը, թթվասերը և ջուրը լավ խառնել, և ավելացնել դդմիկների վրա:

9 Դնել միջին կրակի վրա, եփել 40 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: