Տապակած սմբուկով ռոլլեր

Թարմ սմբուկի սեզոնին միանշանակ պետք է այս բաղադրատոմսով պատրաստել:
Բաղադրիչներ
- 2 հատ սմբուկ
- աղ
- բուսայուղ
- համեմունքներ
Միջուկ
- 100 գ ֆետա պանիր
- 1-2 ատամիկ սխտոր
- 1 կապ կանաչի (ըստ ճաշակի)
Պատրաստման եղանակը
- Սմբուկը կտրատել 0.5-1 սմ հաստությամբ, վրան աղ ցանել:

- Դասավորել տարայի մեջ, վրան քսել բուսայուղ, և ցանել համեմունքներ:

- Եփել 200°C ջեռոցում 30 րոպե:


Միջուկ
- Ֆետա պանիրը կատրատել:
- Վրան քերել սխտորը:

- Կանաչին մանրացնել, և ավելացնել պանրին:
- Ավելացնել մի փոքր բուսայուղ:
- Լավ տրորել, որ ստացվի միասեռ զանգված:

- Միջուկը քսել սմբուկի շերտի երեսին, և ոլորել:


Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
