Գունեղ և գեղեցիկ ամառային աղանդեր

Պաննա կոտտա

Բաղադրիչներ

Ազնվամորիով շերտ

  • 500 գր ազնվամորի (թարմ)  
  • 100 գր շաքարավազ
  • 8 գր ժելատին (արագ լուծվող)

Սերուցքային շերտ

  • 500 մլ սերուցք (33–35% յուղայնությամբ)
  • 250 մլ կաթ
  • 100 գր շաքարավազ
  • 10 գր ժելատին (արագ լուծվող)
  • վանիլին

Պատրաստման եղանակը

1 Ժելատինը լուծել 50 մլ ջրում :
2 Թավայի մեջ լցնել ազնվամորին, շաքարավազը, ավելացնել 100 մլ ջուր: Եռացնել 1–2 րոպե և հանել կրակի վրայից:
3 Հարել խառնուրդը, այնուհետև անցկացնել մաղով: Ավելացնել ժելատինը և խառնել մինչև համասեռ դառնալը:
4 Բաժակները թեքությամբ տեղավորել որևէ հարմարեցված տարայի մեջ: (կարելի է օգտագործել կեքսի ձևամանները) Ազնվամորով խառնուրդից լցնել բաժակների մեջ (30–40 %) և դնել սառնարանում 30–40 րոպե:
5 Սերուցքային շերտի համար ժելատինը լուծել 50 մլ ջրում:
6 Թավայի մեջ լցնել սերուցքը, շաքարավազը, կաթը և վանիլինը: Դնել կրակին, անընդհատ խառնել մինչև եռալը և եռալուն պես հանել կրակի վրայից:
7 Տաք սերուցքին ավելացնել ժելատինը և խառնել, մինչև որ դառնա համասեռ զանգված:
8 Թողնել, որ սերուցքը սառչի: Այն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Ուղղել բաժակները, և վրան լցնել սերուցքը:
9 Դնել սառնարանում 4–5 ժամ: Կարելի է ձևավորել թարմ հատապտուղներով:
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.