Գունեղ, հյութալի ամառային աղցան

Ամառային աղցան
Այս աղցանն ունի յուրահատուկ համ և հիանալի տեսք: Այն հյութալի է և հագեցնող:

Բաղադրիչներ

  • 450 գր դդմիկ
  • 150 գր գազար
  • 150 գր բուլղարական պղպեղ
  • 1 հատ սոխ
  • ռեհան
  • մաղադանոս
  • քունջութ
  • 2–3 ատամիկ սխտոր
  • 1 ճաշի գդալ համեմունք (նախատեսված կորեական գազարի համար)
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 0.5 թեյի գդալ աղ
  • 0.5 թեյի գդալ համեմի սերմեր
  • կարմիր պղպեղ
  • 1 ճաշի գդալ քացախ 9%
  • 1 ճաշի գդալ սոյայի սոուս
  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը

1 Բուլղարական պղպեղը կտրատել, դդմիկը և գազարը անցկացնել քերիչով (կորեական):
2 Ավելացնել համեմունք (կորեական գազարի համար), շաքարավազ, համեմի սերմեր, աղ և կարմիր պղպեղ:
3 Սխտորը մանր կտրատել կամ ճզմել, ավելացնել բանջարեղեններին:
4 Թավայի մեջ բուսական յուղ լցնել, սոխը տապակել, այնուհետև քամել, յուղը լցնել բանջարեղենների վրա: (սոխը այլևս պետք չէ)
5 Ավելացնել քացախը, սոյայի սոուսը և լավ խառնել:
6 Ռեհանը և մաղադանոսը կտրատել ավելացնել աղցանին, խառնել և թողնել մոտ 2 ժամ սենյակային ջերմաստիճանում: Մատուցելիս վրան քունջութ լցնել:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.