Բաղադրիչներ
400 գ պահածոյացված սիսեռ
300 գ չերրի լոլիկ
1 դեղին պղպեղ
1 վարունգ
1 գլուխ կարմիր սոխ
100-120 գ կաղամբ կամ հազարի տերևներ
½ կիտրոնի հյութ
մաղադանոս
աղ
սև պղպեղ
2-3 ճ/գ ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Սիսեռին ավելացնել չերրի լոլիկ (կիսել 2 մասի), խորանարդաձև կտրատած պղպեղ
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած վարունգ, մանրացրած սոխ
Ավելացնել կաղամբ կամ հազարի տերև, մաղադանոս, կիտրոնի հյութ, ձիթայուղ, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ