Բանջարեղեններով աղցան
30 րոպե
Բաղադրիչներ
- 2 հատ սմբուկ
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 1-2 հատ լոլիկ
- 2-3 հատ փոքր վարունգ
- 2 ատամիկ սխտոր
- աղ
- պղպեղ
- ձեթ
- սամիթ
Պատրաստման եղանակը
1 Սմբուկը ձողաձև կտրատել և համեմել աղով:
2 Բուլղարական պղպեղը ձողաձև կտրատել և տապակել:
3 Սմբուկից քամել ավելորդ հեղուկը և առանձին տապակել:
4 Լոլիկը կտրատել՝ առանձնացնելով փափուկ միջուկը:
5 Վարունգը ձողաձև կտրատել:
6 Սխտորը ճզմել կամ բարակ կտրատել:
7 Սամիթը կտրատել:
8 Խառնել բոլոր բաղադրիչները, համամել աղով և պղպեղով: