Բաղադրիչներ
1 հատ գազար
3 կանաչ սոխ
½ կարմիր սոխ
½ դեղին պղպեղ
½ կարմիր պղպեղ
100 գ մարինացված եգիպտացորեն
մաղադանոս
50 գ պանիր
1 թ/գ աղ
½ թ/գ սև պղպեղ
5 ձու
Պատրաստման եղանակը
Գազարն անցկացնել քերիչով, սոխը խորանարդաձև կտրատել

Ավելացնել մանրացրած կանաչ սոխը, մաղադանոսը
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղները, քերած պանիր, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Ավելացնել 5 ձու, եգիպտացորեն

Կեկսի համար նախատեսված ձևի մեջ կարագ քսել, և լցնել ստացված զանգվածը

Դնել հրակայուն տարայի մեջ, ջուր լցնել, սիլիկոնե ձևը տեխափոխել նրա մեջ, դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ