«Գառնի յարախ».ամենահամեղ ուտեստներից մեկը

Գառնի յարախ
1 ժամ 30 րոպե

Բաղադրիչներ

  • 4 հատ սմբուկ
  • 300 գր աղացած միս (ըստ ցանկության)
  • 1 հատ սոխ
  • 2 հատ լոլիկ
  • 3 ատամիկ սխտոր
  • 1–2 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • աղ
  • սև պղպեղ
  • կարմիր պղպեղ
  • մաղադանոս
  • օրեգանո

Պատրաստման եղանակը

1 Սմբուկները մասնակի կեղևազրկել, մի կողմից ոչ խորը կտրվածք անել և դնել աղաջրի մեջ (մոտ 30 րոպե): Հանել, վրան քսել բուսական յուղ և դնել ջեռոցը 20–30 րոպե, 200C ջերմաստիճանում: (կարելի նաև տապակել թավայի մեջ)
2 Սոխը կտրատել և դնել ցածր կրակի վրա: Մի քանի րոպեից ավելացնել աղացած միսը:
3 Սխտորը և կեղևազրկված լոլիկները մանր կտրատել, ավելացնել մսին: Ավելացնել աղ, սև ու կարմիր պղպեղներ և խառնել: Տապակել ևս մի քանի րոպե, հանել կրակի վրայից և ավելացնել մաղադանոս: (պարտադիրչէ, որ միսը լրիվ եփված լինի)
4 Ջեռոցից հանել սմբուկները, տեղափոխել ջերմակայուն, խորը տարայի մեջ: Կտրվածքի կողմից բացել և լցոնել տապակված մսով:
5 Տոմատի մածուկը խառնել կես բաժակ ջրի հետ, ավելացնել համեմունքներ (ըստ ճաշակի, կարելի է նաև  մի փոքր օրեգանո ավելացնել) և լցնել սմբուկներով տարայի մեջ:
6 Դնել ջեռոցը 30–35 րոպե 180C ջերմաստիճանում:
Կիսվել Facebook-ում