Բաղադրատոմսեր Թխվածքներ

Յուրօրինակ համով գազարով թխվածք

Գազարով թխվածք
Հյութալի, փափուկ և յուրօրինակ համով այս թխվածը կհամալրի Ձեր սիրելի թխվածքների շարքը:

Բաղադրիչներ

  • 180 գ ալյուր
  • 3 հատ ձու
  • 170 գ շաքարավազ
  • 90 գ ձեթ
  • 200 գ գազար
  • 100 գ չամիչ
  • 1 հատ լիմոնի ցեդրա
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 200 գ թթվասեր
  • 100 գ խտացրած կաթ
  • 0.5 հատ լիմոնի հյութ

Պատրաստման եղանակը

  • Ձուն և շաքարավազը հարել այնքան, մինչև կստացվի փրփրուն զանգված: Կարելի է նաև մի փոքր վանիլային շաքար ավելացնել:
  • Չամչի վրա տաք ջուր լցնել, թողնել 3-4 րոպե, այնուհետև ջուրը դատարկել, և չամիչները թղթե անձեռոցիկով չորացնել: Չորանալուց հետո չամիչները թաթախել ալյուրի մեջ:
  • Գազարը քերիչով անցկացնել:
  • Լիմոնի վրայից քերել կեղևը:
  • Ձվով զանգվածի մեջ ավելացնել ձեթ, ալյուր և փխրեցուցիչ, լավ հարել:
  • Այնուհետև ավելացնել գազարը, լիմոնի ցեդրան, չամիչ և խառնել:
  • Ձևամանի (22սմ) հատակը ծածկել յուղաթերթով, խմորը լցնել ձևամանի մեջ:
  • Թխել 40-45 րոպե 180օC-ում:
  • Թխվածքը թողնել, որ ամբողջությամբ հովանա:
  • Կրեմը պատրաստելու համար խտացրած կաթը և թթվասերը միասին հարել, այնուհետև ավելացնել լիմոնի հյութը և ևս մի քանի րոպե հարել:
  • Թխվածքն ամբողջությամբ պատել կրեմով, և վրան ցեդրա շաղ տալ:
Բարի ախորժակ