Բաղադրիչներ
1 բրոկոլի
2 ճ/գ սպիտակաձավար
1 ձու
60-70 պանիր
աղ
սև պղպեղ
արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակը
Բրոկոլին առանձնացնել իրարից 3 րոպե խաշել եռացրած աղաջրի մեջ, այնուհետև մանրացնել, ավելացնել ձու, քերած պանիր, սպիտակաձավար,աղ (եթե կա անհրաժեշտություն), սև պղպեղ, պաքսիմատ
Լավ խառնել և կոտլետների ձև տալ
Երկու կողմից տապակել արևածաղկի ձեթի մեջ
Կարելի է մատուցել թթվասերով կամ տոմատի մածուկով )))
Բարի ախորժակ