Բաղադրիչներ
0,5 կգ բրոկկոլի
աղ
օրեգանո
ձիթայուղ
60 գ կարագ
50 գ ալյուր
250 մլ կաթ
100 գ պանիր
Պատրաստման եղանակը
Բրոկկոլին ավելացնել աղ, օրեգանո, ձիթայուղ, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ
Կարագը դնել կրակին, թողնել հալչի, ապա ավելացնել ալյուր, անըդնհատ խառնել, մաս-մաս ավելացնել կաթ, խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված և վերցնել կրակից
Ստացված սոուսը ավելացնել բրոկկոլիին, ծածկել փայլաթիթեղով և դնել 190°С տաքացրած ջեռոցում 20րոպե
Ավելացնել քերած պանիր և ևս 5 րոպե թողնել 220°С ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ