Բրոկկոլիով աղցան: Հագեցնող և հեշտ պատրաստվող

Բաղադրությունը

  • 2 հատ հավի կրծքամիս (մոտ 450 գ),
  • 200-250 գ բրոկկոլի,
  • 350 գ շամպինիոն,
  • 1 հատ սոխ,
  • 220 գ մարինացված վարունգ,
  • 80-100 մլ մայոնեզ,
  • աղ,
  • պղպեղ,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խաշել և կտրատել:

Սոխը և սունկը կտրատել, հետո միասին տապակել (մոտ 15-20 րոպե):

Բրոկկոլին խաշել, հենց ջուրը սկսի եռալ կրակն անջատել: Դա մոտ 3 րոպե կտևի: Բրոկկոլին մի փոքր կտրատել:

Մարինացված վարունգը ևս կտրատել:

Բոլոր այս բաղադրիչները միավորել, համեմել աղով և պղպեղով, մայոնեզ ավելացնել ու խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում