Բաղադրիչներ
500 գ բրոկկոլի
2 գազար
0,5 կիտրոնի հյութ
1 մանդարինի հյութ
2 թ/գ շաքարավազ
250 գ չերրի լոլիկ
2 ճ/գ ձիթայուղ
1 թ/գ սխտորի փոշի
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Եռման ջրի մեջ աղ լցնել,ավելացնել բրոկկոլին, թողնել 2 րոպե, ապա հանել և լցնել կաղապարի մեջ։ Ավելացնել լոլիկ
Կիտրոնի և մանդարինի հյութին ավելացնել 1 թ/գ շաքարավազ, լավ խառնել և լցնել տաք թավայի մեջ
Ավելացնել երկարությամբ կտրատած գազար, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 7 րոպե
Ավելացնել 1 թ/գ շաքարավազ, աղ, թողնել ևս 2 րոպե, ապա ավելացնել մյուս բաղադրիչներին։ Ձիթայուղին ավելացնել սխտորի փոշի և ավելացնել մյուս բաղադրիչներին։ Ավելացնել աղ, քնջութի սերմեր, լավ խառնել, թողնել 30 րոպե և մատուցել )))
Բարի ախորժակ