Բաղադրիչներ
2 հատ կարմիր պղպեղ
2 հատ կանաչ պղպեղ
1 գլուխ սոխ
2 հատ լոլիկ
3 ճ/գ ձիթայուղ
700 գ հավի կրծքամիս
350 գ բրինձ
1 թ/գ տոմատի մածուկ
1 թ / գ աղ
½ թ/գ անանուխ
½ թ/գ սև պղպեղ
½ թ/գ կարմիր պղպեղ
200 մլ եռացրած ջուր
(եթե լոլիկները հյութալի չեն` ջրի քանակը 2 անգամ ավելացնել)
Պատրաստման եղանակը
Պղպեղները, լոլիկը, սոխը խորանարդաձև կտրատել
Թավայի մեջ ձիթայուղ լցնել, նախ տապակել սոխը` 1 րոպե, այնուհետև ավելացնել կտրատած պղպեղները, թողնել 2 րոպե
Հավի կրծքամիսը միջին խորանարդիկներով կտրատել, ավելացնել տապակին և թողնել այնքան, մինչև միսը սպիտակ երանգ կստանա (ընթացքում մի քանի անգամ խառնել)
Ավելացնել կտրատած լոլիկը, տոմատի մածուկը, աղը, անանուխը, սև և կարմիր պղպեղները, լավ խառնել, փակել կափարիչը և 7-8 րոպե տապակել
Տապակին ավելացնել բրինձ, եռացրած ջուր, խառնել, փակել կափարիչը և թողնել գազօջախին այնքան, մինչև մթերքները ջուրն ամբողջությամբ կկլանեն
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ