Բոլորն անհամբերությամբ կսպասեն համտեսելու այս համեղ, ամառային աղանդերը: Դեղձով աղանդեր

Բաղադրիչներ

2 դեղձ

3 ճ/գ շաքարավազ

3 ճ/գ եգիպտացորենի օսլա

500 մլ կաթ

Զարդարելու համար`

1 դեղձ

1 թ/գ կարագ

1 թ/գ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Դեղձը, շաքարավազը, եգիպտացորենի օսլան, կաթը բլենդերով հարել

Դնել միջին ջերմության կրակին և անընդհատ խառնելով եփել այնքան, որ մի քիչ թանձրանա

Լցնել տարաների մեջ և 2 ժամ թողնել սառնարանում

Կարագը և շաքարավազը դնել կրակին, ավելացնել մանր կտրատած 1 դեղձ և տապակել 4-5 րոպե

Լցնել աղանդերի վրա, զարդարել քնջութով կամ մակով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում