Բաղադրիչներ
120 գ փափուկ կարագ
1 ձու
60 գ շաքարի փոշի
200 գ ալյուր
0,5 թ/գ փխրեցուցիչ
աղ
1 թ/գ վանիլային շաքարավազ
Մուրաբա կամ ցանկացած ճզմած հատապտուղ
Պատրաստման եղանակը
Կարագը 1 րոպե հարել, ավելացնել շաքարի փոշի, վանիլային շաքարավազ, մի պտղունց աղ և ևս 2 րոպե հարել
Ավելացնել ձու և 3 րոպե հարել
Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, մաղել կարագի վրա և լավ խառնել
Ստացված զանգվածը լցնել խոհարարական պարկի մեջ, ընտրել ցանկալի ձևն ու թխվածքաբլիթներ ձևել ջեռոցի ՝ նախապես յուղաթուղթ փռած տապակի վրա
Կենտրոնում ավելացնել մի քիչ մուրաբա և դնել 190°С տաքացրած ջեռոցում 10-12 րոպե
Վայելեք )))
Բարի ախորժակ