Բաղադրիչներ
250 գ ալյուր
40 գ կակաո
130-150 գ շաքարավազ
240 մլ կաթ
2 ձու
60 գ ձեթ
60 գ փափուկ կարագ
10 գ փխրեցուցիչ
աղ
վանիլին
զարդարելու համար` 90 գ սպիտակ շոկոլադ, ընկուզեղեն, չիր (նշվածներից որևէ մեկը)
Պատրաստման եղանակը
Կարագը, շաքարավազն ու աղը խառնել իրար, հարել, ավելացնել ձեթ և շարունակել հարել

Ավելացնել ձու` մեկ-մեկ և հարել

Ավելացնել կաթ, խառնել

Ալյուրին ավելացնել կակաո, թխրեցուցիչ, վանիլին, ավելացնել ընդհանուր զանգվածին և լավ խառնել

Ավելացնել կտրատած սպիտակ շոկոլադ` մի մասը պահել զարդարելու համար

2 ճ/գ լցնել կեկսերի համար նախատեսված սիլիկոնե ձևի մեջ, շոկոլադի կտորներով ձևավորել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ