Բաղադրիչներ
2 սմբուկ
2 փոքր գլուխ սոխ
2 լոլիկ
2 պղպեղ
սամիթ, ռեհան, մաղադանոս, կանաչ սոխ
աղ
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը, լոլիկը, պղպեղը պատառաքաղի օգնությամբ 3-4 տեղից ծակծկել, դնել ջեռոցի թավայի մեջ, ավելացնել սոխ և դնել 190°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե
Մաքրել կեղևները և մանր կտրատել
Ավելացնել մանրացրած կանաչեղեն, աղ, ձիթայուղ և լավ խառնել
Աղցանը պատրաստ է )))
Բարի ախորժակ