Կարտոֆիլով կոտլետ
Բաղադրիչներ
3 հատ խաշած կարտոֆիլ
1 հատ սոխ
50 գ կարագ
2 հատ ձվի դեղնուց
100 գ ալյուր
աղ
սև պղպեղ
100 գ քերած պանիր
Պատրաստման եղանակ
Սոխը մանր կտրատել, տապակել բուսայուղով:
Ավելացնել խաշած կարտոֆիլին,և տրորել:
Ավելացնել ձվի դեղնուցը, աղը և համեմունքները: Լավ խառնել:
Ավելացնել ալյուրը, և խառնել:
Կարտոֆիլի խյուսը ալյուրով բացել, քերած պանիրը լցոնել խյուսի մեջ:
Տապակել բուսայուղով 2-5 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: