Բաղադրիչներ
4 բանան
30 գ կակաո
1 թ/գ դարչին
300 գ վարսակի փաթիլներ
ընկույզ
Պատրաստման եղանակը
2 հատ բանանին ավելացնել կակաո, դարչին և բլենդերով հարել

Լցնել վարսակի փաթիլների վրա, լավ խառնել, բաժանել 2 մասի

Մի մասը լցնել կաղապարի մեջ, հավասարապես տարածել

1 բանան վերցնել շրջանաձև կտրատել, շարել կաղապարի մեջ, ապա ավելացնել խմորի մնացած մասը` հավասարապես տարածել

Ծածկել սննդային պոլիէթիլենով և 3 ժամ (ցանկալի է 1 գիշեր) թողնել սառնարանում

1 բանանին ավելացնել 1 ճ/գ կակաո, բլենդերով հարել և լցնել թխվածքի վրա

Զարդարեք մանրացրած ընկույզով և մատուցեք )))

Բարի ախորժակ