Բաղադրիչներ
1 լավաշ
700 գ կարտոֆիլ
400 գ սունկ
1 գլուխ սոխ
սամիթ և մաղադանոս
40 գ կարագ
80 մլ կաթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել, կտրատել և խաշել 1 թ/գ աղաջրի մեջ
Ճզմել, ավելացնել կարագ, կաթ, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել
Սունկը կտրատել, տապակել, թողնել մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, սև պղպեղ ու թողնել տապակվի
Ավելացնել կարտոֆիլին ու լավ խառնել
Լավաշը բացել, լցնել կարտոֆիլի պյուրեն, ավելացնել մանրացրած սամիթն ու մաղադանոսը և փաթաթել
Բաժանել մասերի և 2 կողմից տապակել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ