Բաղադրիչներ
700 գ հավի աղացած լյարդ
120 մլ կաթ
2 ձու
100 գ ալյուր
0,5 թ/գ փխրեցուցիչ
2 ճ/գ ձեթ
3 գլուխ սոխ
3 գազար
2-3 ատամիկ սխտոր
մայոնեզ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Մսին ավելացնել 2 ձու, կաթ, աղ, սև պղպեղ և լավ խառնել: Ավելացնել ալյոր, փխրեցուցիչ, լավ խառնել, ավելացնել ձեթ, խառնել և նրբաբլիթների պես, սակայն մի փոքր հաստ՝ տապակել (ստացվում է 5-6 լիստ)
Սոխը խորանարդաձև կտրատել, 3-4 րոպե տապակել, ապա ավելացնել քերած գազար, աղ, սև պղպեղ և թողնել մինչև գազարը փափկի
Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել, դնել 1 մսային նրբաբլիթ: Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր և քսել նրբաբլիթի վրա: Ավելացնել տապակած գազար, դնել ևս 1 շերտ և այսպես շարունակ
Վերջին շերտի վրա մայոնեզ քսել, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))
Բարի ախորժակ