Բաղադրիչներ
0,5 կաղամբ
2-3 խաշած ձու
1 թարմ վարունգ
2-3 ճ/գ մայոնեզ
0,5 թ/գ մանանեխ
աղ
սամիթ
Պատրաստման եղանակը
Կաղամբը բարակ կտրատել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած վարունգ, մանրացրած սամիթ
Խաշած ձվերի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնել: Սպիտակուցը խորանարդաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Դեղնուցը ճզմել, ավելացնել մայոնեզ, մի պտղունց աղ, մանանեխ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ