Բաղադրությունը
Խմոր և բեզե
- 3 հատ ձու,
- 150 գ շաքարավազ,
- 150 գ մարգարին կամ կարագ,
- 1 թեյի գդալ սոդա,
- 1 թեյի գդալ լիմոնի հյութ կամ քացախ,
- 270 գ ալյուր,
- 140 գ շաքարի փոշի,
- 100 գ գետնանուշ:
Կրեմ
- 350 գ խտացրած կաթ,
- 200 գ կարագ:
Լրացուցիչ
- 30 գ շոկոլադ:
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցը և դեղնուցը միմյանցից տարանջատել:
Սպիտակուցը դնել սառնարանում:
Դեղնուցը և շաքարավազը 3-4 րոպե հարել, մաս-մաս ավելացնել փափուկ կարագը կամ մարգարինը և շարունակել միասին հարել:
Սոդան հանգցնել լիմոնի հյութով կամ քացախով, ավելացնել զանգվածի մեջ և հարել:
Ալյուրը մաղել, մաս-մաս ավելացնել ու հարել:
Ստացվում է փխրուն խմոր:
Խմորը սննդային տոպրակով ծածկել և 30 րոպե դնել սառնարանում:
Բեզեն պատրաստելու համար հարել ձվի սպիտակուցը, ավելացնել շաքարի փոշին և շարունակել հարել: Ստացվում է կայուն և փրփրուն զանգված:
Ջեռոցի ամանի մեջ յուղաթուղթ փռել, և խմորը ձեռքերի օգնությամբ կամ գրտնակելով հավասարաչափ տարածել:
Խմորի վրա լցնել բեզեն և տարածել: Գդալի օգնությամբ բեզեյի վրա ուռուցիկ մասեր ստեղծել:
Թխել 40-50 րոպե 160 ջերմաստիճանում:
Հենց շերտը թխվի, այն բաժանել 4 հավասար մասի, և հավասարեցնել կողքերը:
Գետնանուշը տապակել և մանրեցնել: Գետնանուշը և թխվածքի կողքերից կտրված կտորները միմյանց խառնել:
Կրեմը պատրաստելու համար հարել փափուկ կարագը, մաս-մաս ավելացնել խտացրած կաթը՝ զուգահեռաբար անընդհատ հարելով:
Ամանի մեջ կրեմ քսել, վրան դնել 1-ին շերտը և վրան գետնանուշով զանգվածից շաղ տալ:
2-րդ շերտը դնելիս շերտի ներքևի կողմին ևս կրեմ քսել, դնել 1-ին շերտի վրա, և վրան կրկին կրեմ քսել, ապա շաղ տալ գետնանուշը:
Այսպես դասավորել բոլոր շերտերը: Միայն վերջին շերտի վրա կրեմը մի փոքր քիչ քսել, որպեսզի բեզեն երևա:
Տորթը ձևավորել հալեցրած շոկոլադով:
Տորթը ողջ գիշեր թողնել սառնարանում, որ կրեմը ներծծվի:
Բարի ախորժակ