Բարակ խմորով իդեալական պիցցա

Պիցցա
Պիցցայի խմորը պատրաստվում է արագ, նախատեսված է երկու պիցցայի համար: Խմորը կարող եք պատրաստել նախապես և պահել սառնարանում հինգից յոթ օր: Այն նաև կարող եք օգտագործել «հոթ դոգ» պատրաստելու համար:

Բաղադրիչներ

Խմոր

  • 400 գր ալյուր
  • 150 մլ կաթ
  • 1/4 թեյի գդալ աղ
  • 1 հատ ձու
  • 3 ճաշի գդալ բուսական յուղ
  • 0.5 թեյի գդալ սոդա
  • 1 թեյի գդալ քացախ (9%)

Լցոն (ըստ ցանկության)

  • խոզապուխտ
  • երշիկ
  • բուլղարական պղպեղ
  • ձիթապտուղ
  • պանիր
  • մաղադանոս
  • սամիթ
  • մայոնեզ
  • տոմատի մածուկ կամ կետչուպ
  • 1 թեյի գդալ սոյայի սոուս

Պատրաստման եղանակը

1 Ձուն հարել, ավելացնել կաթ, բուսական յուղ, աղ և խառնել: Ավելացնել սոդա և քացախ:
2 Աստիճանաբար ավելացնել ալյուրը, հունցել խմորը, փակել սննդային տոպրակով և թողնել մոտ 10 րոպե:
3 Կտրատել երշիկը, խոզապուխտը, բուլղարական պղպեղը և ձիթապտուղները: Պանիրը անցկացնել քերիչով, մաղադանոսը և սամիթը մանրեցնել:
4 Սոուսի համար մայոնեզը խառնել տոմատի մածուկի հետ, ավելացնել սոյայի սոուս:
5 Խմորը կիսել և գրդնակել: Ձևամանի մեջ բուսական յուղ քսել, վրան ալյուր շաղ տալ, և խմորը տեղափոխել ձևամանի մեջ:
6 Վրան քսել սոուսը, լցնել կտրատված բաղադրիչները, այնուհետև պանիրը:
7 Եփել ջեռոցում մոտ 10 րոպե  200°C ջերմաստիճանում:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.