Բաղադրիչներ
500 գ լյարդ
300 մլ կաթ
2 ձու
աղ
սև և կարմիր պղպեղներ
2-3 ճ/գ ալյուր
1 ճ/գ ձեթ
1 գլուխ սոխ
2 գաար
3 ճ/գ մայոնեզ
1 ատամիկ սխտոր
6 կտոր հալեցրած պանիր
Պատրաստման եղանակը
Լյարդին ավելացնել կաթ, թողնել 30 րոպե
Ավելացնել ձու, ձեթ, աղ, սև և կարմիր պղպեղներ և հարել բլենդերով
Ավելացնել ալյուր, դարձյալ հարել բլենդերով։ Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, լցնել ստացված զանգվածը, դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, քսել ստացված շերտին
Սոխը մանր կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, տապակել մի քանի րոպե և ավելացնել մսային շերտին
Ավելացնել հալած պանիր, ռուլետի պես փաթաթել, 2 ժամ թողնել սառնարանում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ