Բավական է մեկ անգամ փորձել և դուք կցանկանաք անընդհատ պատրաստել այն: Հավի սրտերը` թթվասերով ընդհամենը 30 րոպեում

Բաղադրիչներ

1 կգ հավի սիրտ

300 գ սոխ

1 ատամիկ սխտոր

300 գ 20% թթվասեր

2 ճ/գ ձեթ

½ թ/գ օրեգանո

½ թ/գ չորացրած ռեհան

1/3 թ/գ սև պղպեղ

աղ

Պատրաստման եղանակը

Հավի սրտերը կիսել, լվանալ: Թավայի մեջ 2 ճ/գ ձեթ լցնել, միսը տապակել 8-10 րոպե միջին ջերմության վրա

Միսը հանել թավայից, սոխը լցնել, տապակել, ավելացնել ճզմած սխտոր, թողնել 1 րոպե միջին ջերմության վրա

Ավելացնել միսը, համեմել օրեգանոյով, սև պղպեղով, ռեհանով, աղով և լավ խառնել

Ավելացնել թթվասերը, լավ խառնել և 10 րոպե թողնել միջին ջերմության վրա

Զարդարեք համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում