Բաղադրիչներ
450 գ ալյուր
330 գ շաքարավազ
4 ճ/գ կակաո
2,5 թ/գ փխրեցուցիչ
վանիլին
աղ
2 ձու
1 բաժակ կաթ
1 բաժակ եռացրած ջուր
125 մլ ձեթ
Գլազուրի համար`
150 գ շոկոլադ
3 ճ/գ կաթ
Պատրաստման եղանակը
Ալյուրը, աղը, շաքարավազը, փխրեցուցիչը, վանիլինը և կակաոն խառնել իրար
Առանձին տարայի մեջ կոտրել ձուն, լցնել կաթը, ձեթը և հարիչով հարել` ընթացքում ավելացնելով եռացրած ջուրը
Ստացված հեղուկը մաս-մաս լցնել ալյուրով խառնուրդի վրա՝ ընդ որում, ամեն մասը լցնելիս լավ խառնել
Ստացված միասեռ զանգվածը դնել կաղապարի մեջ, տեղափոխել 180°C տաքացրած ջեռոց, թողնել 40 րոպե
Հանել, թողնել հանգստանա, այնուհետև պատել գլազուրով
Գլազուրը պատրաստելու համար կտրատել շոկոլադը, ավելացնել կաթը, դնել ջրով լի կաթսայի մեջ, դնել կրակին և լավ խառնել
Եվ ահա պատրաստ է մեր շոկոլադե տորթը: Մնում է վայելել )))
Բարի ախորժակ