Բանջարեղենով և մսով ֆունչոզա

Բանջարեղենով և մսով ֆունչոզա
40 րոպե

Բաղադրիչներ

  • 1 հատ գազար
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 1 թեյի գդալ աղ
  • 2 հատ վարունգ
  • 2-3 ճաշի գդալ սոյայի սոուս
  • 300 գ միս
  • 1 հատ սոխ
  • 2 ատամիկ սխտոր
  • սամիթ
  • ջուր
  • կծու պղպեղ
  • ֆունչոզայի համար նախատեսված համեմունք

Պատրաստման եղանակը

1 Ֆունչոզայի վրա տաք ջուր և աղ լցնել ու այդպես 10 րոպե թողնել:
2 Տավարի միսը կտրատել և թույլ կրակին 10-15 րոպե ձեթով տապակել:
3 Սոխը մանր կտրատել, ավելացնել մսի վրա ու միասին տապակել: Այս զանգվածի վրա ավելացնել սոյայի սոուս ու խառնել:
4 Վարունգը, բուլղարական պղպեղը և գազարը երկարավուն կտրատել:
5 Սխտորը ճզմել կամ մանր կտրատել: Սամիթը կտրատել:
6 Միավորել բոլոր բաղադրիչներն ու խառնել: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել ֆունչոզայի համար նախատեսված համեմունք և կծու պղպեղ:
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.