Բանջարեղենով և մսով ֆունչոզա

40 минуты
Բաղադրիչներ
- 1 հատ գազար
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 1 թեյի գդալ աղ
- 2 հատ վարունգ
- 2-3 ճաշի գդալ սոյայի սոուս
- 300 գ միս
- 1 հատ սոխ
- 2 ատամիկ սխտոր
- սամիթ
- ջուր
- կծու պղպեղ
- ֆունչոզայի համար նախատեսված համեմունք
Պատրաստման եղանակը
- Ֆունչոզայի վրա տաք ջուր և աղ լցնել ու այդպես 10 րոպե թողնել:

- Տավարի միսը կտրատել և թույլ կրակին 10-15 րոպե ձեթով տապակել:
- Սոխը մանր կտրատել, ավելացնել մսի վրա ու միասին տապակել: Այս զանգվածի վրա ավելացնել սոյայի սոուս ու խառնել:

- Վարունգը, բուլղարական պղպեղը և գազարը երկարավուն կտրատել:

- Սխտորը ճզմել կամ մանր կտրատել: Սամիթը կտրատել:

- Միավորել բոլոր բաղադրիչներն ու խառնել: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել ֆունչոզայի համար նախատեսված համեմունք և կծու պղպեղ:

