Բանջարեղենային ձվածեղ
Բաղադրությունը
4 հատ ձու
200 գ կարտոֆիլ
200 գ դդմիկ
150 գ գազար
200 գ քաղցր կարմիր պղպեղ
75 գ սոխ
30 գ պանիր
30 գ կանաչ սոխ
1.5 թեյի գդալ աղ
1/2 թեյի գդալ աև պղպեղ
1 թեյի գդալ ուրց
3 ճաշի գդալ բուսայուղ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել միջին կրակի վրա 3-4 րոպե:
Կարտոֆիլը և գազարը մանր երկարությամբ կտրատել: Այնուհետև ավելացնելկ սոխին:
Պղպեղը և դդմիկը երկարությամբ կտրատել: Ավելացնել բանջարեղենի վրա:
Ավելացնել համեմունքները, և մանր կտրատված կանաչ սոխը: Լավ խառնել, անջատել կրակը, թողնել 10 րոպե սառչի:
Ձվին ավելացնել քերած պանիրը, լցնել բանջարեղենի վրա, հավասարեցնել թավայի մեջ, կափարիչով ծածկել, թողնել թույլ կրակի վրա:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: