Բաղադրիչների հետաքրքիր համադրությամբ լոբով տաք աղցան

Բաղադրությունը

  • 400 գ սառեցրած կանաչ լոբի,
  • 2 ատամիկ սխտոր,
  • 2 հատ սոխ,
  • մաղադանոս,
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն,
  • աղ,
  • պղպեղ,
  • 20 մլ լիմոնի հյութ,
  • 25 մլ սոյայի սոուս,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացնել, մի փոքր աղ ավելացնել, և լցնել սառեցրած լոբին: Խաշել մոտ 5 րոպե, և ջուրը դատարկել:

Սխտորը ճզմել կամ կտրատել:

Մաղադանոսը կտրատել:

Սոխը կիսաշրջանով կտրատել և քիչ ձեթով տապակել: Տապակված սոխի վրա ավելացնել սխտորը և ևս 1 րոպե միասին տապակել:

Այնուհետև ավելացնել եգիպտացորենը, լոբին և 3 րոպե տապակել՝ պարբերաբար խառնելով:

Ուտեստի վրա աղ և պղպեղ ավելացնել՝ ըստ ցանկության:

Վերջում ավելացնել լիմոնի հյութ, սոյայի սուոս, մաղադանոս, խառնել, ևս 1 րոպե տապակել և մատուցել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում